Ուկրաինայի ՊՆ-ն ռուսական կողմի կորուստների վերաբերյալ թվեր է հրապարակել
ОбществоՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժման մեկուկես օրվա ընթացքում ոչնչացվել է նաև 80 տանկ, 516 զրահամեքենա, 10 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
«Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է Ռուսաստանի 2800 քաղաքացի, այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն, Ռուսաստանի Դաշնության կորուստները կազմել են.
- 80 տանկ
- Տարբեր տեսակի 516 զրահամեքենա
- 10 ինքնաթիռ
- 7 ուղղաթիռ
- 2800 անձնակազմ։
Նշենք, որ ռուսական կողմը չի հաստատել այս տեղեկությունը: