Արևմուտքի երկակի ստանդարտները. Անժելա Նալբանդյան
ПолитикаԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1.5 տարի առաջ ուղիղ 44 օր Արցախում պատերազմ էր` հազարավոր զոհեր ու վիրավորներ, քիմիական զենքի կիրառում Ադրբեջանի կողմից, թուրքական բայրաքթարներ Արցախի երկնքում, ահաբեկիչների ներգրավվածություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից... Ի՞նչ էր անում Արևմուտքը: Ճիշտ է` ԿՈՉԵՐ Ու ՀՈՐԴՈՐՆԵՐ... Ոչ մի դատապարտում, պատժամիջոց կամ այլ զսպող մեխանիզմի կիրառում ագրեսոր Ադրբեջանի ու նրա եղբայր Թուրքիայի հանդեպ:
Ի՞նչ է կատարվում այսօր` ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ. Արևմուտքի երկրները մեկը մյուսի հետևից հայտարարում են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին, անգամ Հայաստանում ԵՄ դեսպանը, ում դեմքը էդպես էլ չտեսանք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, այսօր խիստ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ: Հայաստանյան արևմտամետ որոշ ուժեր, որոնց ծպտունն անգամ դուրս չեկավ, երբ մարտի դաշտում զոհվում էին մեր երեխաները և Եռաբլուրի չափերը անգամներով մեծանում էր բոլորիս աչքի առաջ, էսօր բողոքի ակցիա են անում Ռուսաստանի դեսպանատան առջև:
Արևմտյան կեղծ արժեքները` մտացածին ժողովրդավարության հիմքերով, մի օր հանգեցնելու են բաժանված աշխարհի նոր վերաբաժանման, և այդ օրը, հավանաբար, շատ մոտ է: