Ադրբեջանցիներին Երկիր Մեդիայի հայ լրագրողից «պաշտպանող» ոստիկանի նկատմամբ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ. Ռոբերտ Հայրապետյան
ОбществоՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Այս նորմերի իրականացումն ապահովելու նպատակով օրենսդիրը Քրեական օրենսգրքում սահմանել է հատուկ հանցակազմ` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների` որպես մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Ադրբեջանցիներին Երկիր Մեդիայի հայ լրագրողից «պաշտպանող» ոստիկանի նկատմամբ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ: