ՄԱԿ գլխավոր քարտուղարը զրուցել է Լարովի եւ Կուլեբայի հետ. Նա վստահ է, որ պատերազմ չի լինի
ПолитикаՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առանձին-առանձին զրուցել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ եւ, «հիմնվելով իր սեփական վերլուծությունների ու հույսերի վրա», դեռեւս կարծում է, որ հակամարտություն չի լինի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Միավորված ազգերի կազմակերպությունը մտադիր չէ տարհանել կամ վերաբնակեցնել Ուկրաինայից իր ավելի քան 1600 աշխատակիցներից որեւէ մեկին, որոնցից 220-ը օտարերկրացիներ են, իսկ ավելի քան 1400-ը՝ ուկրաինացիներ, ասել է Դյուժարիկը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցների ընթացքում Անտոնիո Գուտերեշը «լուրջ մտահոգություն» է հայտնել լարվածության աճի կապակցությամբ։
«Նա ողջունել է լարվածությունը թուլացնելու համար շարունակվող դիվանագիտական ջանքերը եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,- ասել է Դյուժարիկը։