Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցությունները
ПолитикаՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ու ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը քննարկել են փետրվարի 24-ին Անկարայի ներկայացուցիչ Սերդար Քիլիչի հետ Վիեննայում սպասվող հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել հունվարի 14-ին Մոսկվայում հայկական և թուրքական կողմերի միջև տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրագործման և Վիեննայում փետրվարի 24-ին սպասվող նոր հանդիպման մասին։ Ռուսաստանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պատրաստ է օգտակար լինել Երևանին և Անկարային գտնել շփման ընդհանուր եզրեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար», - ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։