Կովիդային բռնատիրության դեմ պայքարը վերջապես թափ է առնում. Արմեն Այվազյան
ПолитикаՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կովիդային բռնատիրության դեմ պայքարը վերջապես թափ է առնում, ընդունում կազմակերպված բնույթ և իրապես համաշխարհային ծավալներ։ Պայքարի կայծը բռնկվեց ամենաանսպասելի տեղերից մեկում՝ հեռավոր Կանադայում, որտեղ իրավիճակն այժմ չափազանց լարված է ու պատային։
Կանադական շարժումը վայելում է ԱՄՆ-ի պահպանողական ուժերի բարոյական ու նաև ֆինանսական աջակցությունը։ Հանուն ազատության վերականգնման պայքարող տասնյակ հազարավոր կանադացիներին ուժով ցրելն ու ճնշելը բարդ գործ է լինելու, որը կարող է նաև հակառակ արդյունք տալ ու բումերանգի պես հարվածել գլոբալիստական ուժերին ծառայող Թրյուդոյի կառավարությանը։
Կանադա, Ֆրանսիա, Հոլանդիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա՝ ժողովուրդները կամաց-կամաց ոտքի են կանգնում և հետ պահանջում իրենցից երկու տարի առաջ խլված բնական ազատություններն ու սահմանադրական իրավունքները։ Ֆաշիզմի դեմ սկսված այս պայքարն անշրջելի է։ Մարդկության հաղթանակն անխուսափելի է։ Հարցն ընդամենը ժամկետների մեջ է։
Ստորև զետեղում եմ մի քանի նյութ, որոնք պատկերացում են տալիս իրավիճակի աննախադեպության ու սրության մասին.
1. Փարիզում հենց այս պահին ընթացող բողոքի ցույցն ընդդեմ կովիդային բռնաճնշումների ու արգելքների՝
Live: Protest against health-passes and vaccinations takes place in Paris
2. Հաագայում այս պահին ընթացող ցույցը կաթվածահար է արել քաղաքի կենտրոնը՝
Netherlands: 'Freedom Convoy' blocks The Hague city centre
3. Բեռլինում այս պահին ընթացող բողոքի ցույցը՝
LIVE: Thousands march in Berlin against COVID vaccine mandates
4. Վիեննայում այս պահին ընթացող բողոքի ցույցը՝
LIVE: Protesters rally against COVID-19 restrictions, vaccine mandate in Vienna
5. ԱՄՆ-ի և Կանադայի միջև խոշորագույն կամուրջը 6-րդ օրն է փակ է՝
Ambassador Bridge Blockade (LOTS OF POLICE) *NEW VIDEO**
6. Կանադական բանակի 21-ամյա վետերանի խոսքն՝ ուղղված իր համերկրացիներին, ներառյալ զինվորականներին ու ոստիկաններին, որտեղ նա կոչ է անում կանգնեցնել բռնատիրությունը՝
Freedom Convoy - Speech by Canadian Army Major Stephen Chledowski
7. Վարորդներն ընդդեմ բռնատիրության՝
8. «Ֆոքս նյուզի» ռեպորտաժը՝ Թրյուդոն հարձակվել է մարդու իրավունքների վրա»
Tucker: Justin Trudeau is attacking human rights