Der Spiegel-ը բացահայտել է ԱՄՆ-ի շահը Ուկրաինայի հետ Ռուսաստանի «պատերազմից»
ЭкономикаԱրևմտյան ԶԼՄ-ներում ոչնչով չհիմնավորված, չհաստատված ասեկոսեները «Ուկրաինա ռուսական ներխուժման» մասին Եվրոպային ամերիկյան բնական հեղուկ գազի վրա «նստեցնելն է»: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Der Spiegel-ը:
Հոդվածի հեղինակներ Ինես Ցետլն ընդգծել է, որ ամերիկյան և եվրոպական ԶԼՄ-ներում հակառուսական հիստերիայի ֆոնին ԱՄՆ-ի հանածո վառելիքի ոլորտը «հիանալի տրամադրության մեջ է» գտնվում, քանի որ նրան հաջողվել է գազամատակարարումների քանակով շրջանցել անմիջական մրցակիցներին, իսկ Մոսկվայի և Կիևի միջև մոտալուտ պատերազմի մասին ելույթներն օգնում են վախեցնել ԵՄ երկրներին «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելուց:
«Ամերիկան Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի մոբիլիզացիայի գլխավոր էներգետիկ շահառուն է: Դեկտեմեբրին ԱՄՆ-ն դարձել է հեղուկ բնական գազի խոշորագույն արտահանողն աշխարհում՝ առաջ անցնելով Կատարից և Ավստրալիայից: Rystad ընկերության գնահատմամբ՝ Եվրոպա մատակարարումները նոյեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում աճել են 75 տոկոսով, ինչի հետևանքով եվրոպացիները դարձել են արտադրանքի խոշորագույն գնորդները»,- մեկնաբանել է լրագրողը՝ հավելելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ «ազատվելու ռուսական էներգետիկ գերությունից» ցնցել է Գերմանիային: