Արդյո՞ք գնաճի հարցում միտումնավորություն կա. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Լսե՞լ եք՝ Հայաստանում մի անեկդոտ է շրջանառվում. եթե մի առավոտյան արթնանաք ու նոր թանկացման մասին չտեղեկանանք, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլևս իշխանության ղեկին չեն: Համաձայն ենք՝ սև հումորի շարքին կարելի է դասել, բայց փաստ է, որ օր օրի ավելի ու ավելի են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ջուրը, էլէներգիան ու գազը:
Վերջին շրջանում առանձին ոլորտների փորձագետներ կարծիք են հայտնում, թե թանկացումների թիվ մեկ շահառուն կարող է հենց գործադիր իշխանությունը լինել: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել էր, թե գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել»,- նշել էր նա:
Ինչ վերաբերում է գյուղմթերքի գներին, ապա «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ հնարավոր է՝ միտումնավորություն կա, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,- ահազանգում է Բերբերյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում