Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ.«Ազատություն»
ПолитикаԱնհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որեւէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարեւորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որեւէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», - մասնավորապես ասել է նա։
Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, եւ այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին: