Ռուսաստանը և Ֆրանսիան ընդհանուր մտահոգություն ունեն Եվրոպայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ. Պուտին
ПолитикаԵվրոպայում անվտանգության իրավիճակը Մոսկվայի և Փարիզի ընդհանուր անհանգստության պատճառ է հանդիսանում, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հատկապես ինչ կցանկանայի ընդգծել: Իհարկե, ես հասկանում եմ, որ մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Եվրոպայում անվտանգության ոլորտում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ եվրոպական անվտանգության խնդիրների լուծմանը Փարիզի ակտիվ մասնակցության համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ Ֆրանսիան մշտապես ամենաակտիվ մասնակցությունն է ունենում այս ոլորտում (Եվրոպայի անվտանգության ոլորտը,- նշում է ՏԱՍՍ-ը) հիմնարար որոշումների մշակման գործում»,- դիմել է ՌԴ-ի ղեկավարը Մակրոնին։ Պուտինը նշել է, որ «դա [երկու երկրների] նորագույն հարաբերությունների սկզբից էր»։
Պուտինը խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զգալի անձնական ջանքերի մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը և Եվրոպայում անվտանգության վերաբերյալ բանակցություններին։