Հելսինկիում ձերբակալվել է COVID-անձնագրերի եւ բենզինի թանկացման դեմ ակցիայի 55 մասնակից
МеждународноеՈւրբաթ երեկոյան Ֆինլանդիայի խորհրդարանի շենքի դիմաց COVID-անձնագրերի եւ բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 55 մարդու, հայտնում է ոստիկանության մայրաքաղաքային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է Convoy Finland 2022 կոչվող ակցիային։ «Մարդիկ, ովքեր ուրբաթ երեկոյան դուրս էին եկել Մաններհեյմի պողոտա, արգելափակել էին այդ ուղղությամբ երթեւեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արդյունքում երթեւեկության զգալի խափանումներ են նկատվել։
Ուշ երեկոյան ոստիկանները սկսել են պողոտան ազատել ցուցարարների մեքենաներից։ Իրենց հերթին , ցուցարարները փորձել են խոչընդոտել ոստիկանների գործողություններին։ Կեսգիշերից հետո ոստիկանները հավաքվածներից պահանջել են ցրվել։ «Մաններհեյմի պողոտայից ոստիկանները տասնյակ մեքենաներ են բեռնել եւ ձերբակալել ակցիայի 55 մասնակցի։ Բոլոր ձերբակալվածները կասկածվում են իշխանություններին դիմադրելու մեջ»,- ասել է ոստիկանության ավագ հանձնակատար Յարմո Հեյնոնենը: