ՀՀ թուրքացումը եւ Արցախի հայաթափումը կանխելու համար պետք է ձեւավորել համազգային հուժկու շարժում. Արցախի պատգամավոր
ПолитикаՊետք է սթափվել եւ օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։
«Մի կողմ թողնել մեկը մյուսին մեղադրելու, անձնական ամբիցիաներին հագուրդ տալու հաշվարկներով առաջնորդվելու արատավոր երեւույթները եւ կանգնել ընդհանուր շարք։ Ձեւավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձեւավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի՝ Հայաստանի թուրքացումը եւ Արցախի հայաթափումը կանխելու համար»,- հայտարարեց Արթուր Մոսիյանը։