Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանի հետ ես և իմ ընտանիքն առնչություն չունենք
ПолитикаԻ պատասխան լրատվամիջոցներով տարածվող՝ «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ տեղեկատվությունը զրպարտություն է, ինքն ու իր ընտանիքը որևէ կապ չունեն հիշյալ ռեստորանի հետ:
«Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ։
Պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է, որը նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։
Ըստ այդմ՝ ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում եմ չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»,-հավելել է Պետրոսյանը: