Փրկարարները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային
ОбществоՓրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը:
«Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:
Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր
Ձմեռ պապիկի անունից: