«Պետք է անտարբեր չմնալ և միաբանվել այս հարցի շուրջ»․ Մարիամ Հովսեփյան
Альтернативное мнениеՔաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի ԶԼՄ-նե՜ր, հայրենակիցնե՜ր,
Հերթական անգամ խնդրում եմ Ձեր ուշադրությունը և օգնությունը հետևյալ հարցի շուրջ՝ Սոչիի քաղաքապետարանը հրապարակել է 2022 թվականի քաղաքային միջոցառումների ծրագիրը, որտեղ իր ուրույն տեղն է գտել նոյեմբերի 8-ին Ադրբեջանի 2020 թվականին, այսպես ասած, «հայրենական» պատերազմում կրած հաղթանակի օրը նշելը: Սոչիո՞ւմ, որտեղ 257 հազար հայ է բնակվո՞ւմ… Համոզված եմ, որ այս հարցը մենք կլուծենք, ուղղակի, պետք է անտարբեր չմնալ եւ միաբանվել այս հարցի շուրջ։ Կից ներկայացնում եմ նաեւ հղումներն ու սքրինշոթերը: