Բանակը մեր կեցության, ինքնության, արժանապատիվ հարատևման երաշխավորն է
ОбществоՓա՜ռք հայոց բանակին, փա՜ռք հայ զինվորին, հավերժ հիշատակ և խոնարհում բոլոր նահատակներին։ 30 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, ընդունվեց բաղձալի մի բանաձև, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Մեր բանակը՝ չնայած երիտասարդ տարիքին, արդեն իսկ իրողություն է, իր էության մեջ մեր փառահեղ տարիների հպարտությանը արժանի պատմություն ունի ամբարած։
Մեր բանակը կայացավ և շարունակում է կայանալ առաջին հերթին հայ ժողովրդի նվիրյալ զավակների կյանքի, արյան, վճռական կամքի ու հայրենասիրության գնով։
Հայկական բանակի տարեդարձին նվիրված հանդիսությունները ավանդաբար սկսում են Եռաբլուրում։ Ոգեկոչման, խոնարհումի նվիրական մի վայր, ուր հանգչում են թանկ անուններ, ովքեր իրենց ապրած կարճ, բայց խոսուն կյանքով մեզ ավանդեցին մի սուրբ ճշմարտություն․
«Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր այրունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»,- Գարեգին Նժդեհ։
Բանակը մեր կեցության, ինքնության, արժանապատիվ հարատևման երաշխավորն է։
Շնորհավորում ենք բոլորիս։
Սիրելի՛ զինվորներ, մենք միշտ ձեզ հետ ենք՝ հոգով, մտքով և աղոթքով, քանզի մենք մեր խաղաղ և ապահով կյանքի համար ձեզ ենք պարտական։