«Հրապարակ».Փաշինյանը ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ է
ПрессаՕրերս Պապիկյանի հարսանիքին մասնակցելու համար Երեւան ժամանած Արայիկ Հարությունյանը երեկ մասնակցել է նաեւ Արցախի հարցերով կառավարությունում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Փաշինյանն ասել է․ «2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021-ին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը»: ՔՊ-ական շրջանակներում երեկ տարակուսած էին, ասում էին, որ կոնֆլիկտի օրերին Փաշինյանը թիմին ասել էր, որ պատերազմից հետո ահռելի օգնություն եմ ուղարկել Արցախ, բայց դրա պատկառելի մասը հայտնվել է «Արայիկի եւ նրա մերձավորների գրպանում», անգամ ասել էր՝ եթե հիմա սկսեմ քննել էդ գործը, կասեն՝ քաղաքական հետապնդում է մեր դեմ, ուստի չեմ անում։
Երեկ նրանք հարցնում էին՝ եթե 21-ին Արցախ մտած գումարները յուրացվել են, ինչո՞ւ են 2022-ին ավելի շատ գումար հատկացնում՝ առանց պատժելու։