Русский
Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицо Время близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела Карапетяна Зеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе «Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссии Министр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природе ЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии Армянский храм XV века в Феодосии под угрозой разрушени Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки 

Կարելի է ենթադրել, որ նախագահն իրականում հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների, այլ ոչ թե իր լիազորություններից դժգոհության պատճառով. Коммерсантъ

Политика

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել` քննադատելով երկրի սահմանադրությունը, որը նրան իր պաշտոնում իրական լիազորություններ չի տալիս, գրում է Коммерсантъ-ը՝ նկատելով, որ նրա հեռանալով երկրում չի մնում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որն անհավատարիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշանակվել է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ։

«Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլին և պետք է պաշտոնավարեր ևս երեք տարի, հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա իր որոշումը բացատրել է պետության ղեկավարի չափազանց սուղ լիազորություններով։

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ։ Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման»,-ասել է նախագահը:

Սարգսյանը նաև նշել է, որ ինքն ու իր ընտանիքը դարձել են «տարբեր քաղաքական խմբերի թիրախ», որոնք հետաքրքրված են «ոչ այնքան նախագահական ինստիտուտի ձեռքբերումներով՝ ի շահ երկրի, որքան իր անցյալում՝ դավադրության տարբեր տեսություններով ու առասպելներով»։

Արմեն Սարգսյանի պարզաբանումը տրամաբանական է թվում միայն առաջին հայացքից, թեև նրա լիազորություններն իսկապես ավելի շատ խորհրդանշական էին, սակայն նա հենց սկզբից էր ընդունել նման պայմանները՝ երկրի նախագահ դառնալով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի օրոք։

Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները զարգացել են տարբեր ձևերով, բայց երբեք մտերիմ ու վստահելի չեն եղել։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում պարտության հետևանքով առաջացած սուր քաղաքական ճգնաժամի ընթացքում նախագահ Սարգսյանը նույնիսկ փորձեց իր դերը կատարել դրա կարգավորման գործում՝ խորհրդակցություններ անցկացնելով թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության հետ։ Այն ժամանակ նա իրեն թույլ տվեց առաջին դեմարշը՝ հրաժարվելով ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանը։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նախագահն իրականում հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների, այլ ոչ թե իր լիազորություններից դժգոհության պատճառով։

«Նախագահի հարաբերությունների ընդհանուր ֆոնը իշխող կուսակցության հետ անբարենպաստ էր: Մյուս կողմից, նրա հրաժարականը տեղավորվում է պետական մեքենան Նիկոլլ Փաշինյանի թիմով լցնելու ընդհանուր միտումի մեջ»,- Коммерсантъ-ին ասել է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նախագահ Սարգսյանն իրականում միակ գործիչն էր, որը նախկին իշխանությունների հետ էր մտել էլիտա և մինչ օրս պահպանել էր իր դիրքերը։ Հիմա նա հրաժարվեց դրանցից։ Այս տրամաբանությունը տեղավորվում է նաև օմբուդսմենի փոփոխության մեջ, որը տեղի է ունենում հիմա, իսկ մինչ այդ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փոփոխությունը, որը մարտահրավեր նետեց իշխանություններին և հեռացվեց խորհրդարանի միջոցով հատուկ սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ։

Այժմ, Հայաստանի սահմանադրության համաձայն, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խորհրդարանի նախագահը։ Նոր նախագահի թեկնածության արտահերթ քվեարկությունը տեղի կունենա հրաժարականից ոչ շուտ, քան 25, ոչ ուշ, քան 35 օր հետո։ Հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը, կասկած չկա, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական գործիչը։

Ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ նախագահի հրաժարականը թույլ կտա Փաշինյանին էլ ավելի արագ համախմբել ողջ իշխանությունն իր ձեռքում։

«Դրան կնպաստեն այսօր մշակվող սահմանադրական փոփոխությունները, որոնք Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերների ֆոնին կեղծ օրակարգ են»,-Коммерсантъ-ին ասել է Աշոտյանը։ Նա նաև առաջարկել է, որ «մոտ ապագայում Հայաստանը պետք է բախվի արտաքին քաղաքական նոր մարտահրավերների, որոնցից առաջ նախագահը որոշեց փախչել»։

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН