Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ. իրավաբան
ПолитикаՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշմամբ սահմանափակումների ենթարկված հարգելի տնտեսվարողներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա:
․ ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅԴ 2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿԸ:
Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ կարող են սահմանվել միայն կարանտին սահմանելու վերաբերյալ կառավարության որոշմամբ:
․ ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՕՐԵՆՔԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:
ՀԻՇԵՔ՝
Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ»,- գրել է Հայրապետյանը։