Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է
Ռուսաստանաբնակ հայազգի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կաթված է ստացել։ Նա հոսպիտալացվել է, հայտնում է Gazeta֊ն: Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է որպես ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Արտիստի հարազատներն ու ընկերները չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը: Հայտնի է, որ 2019-ի ամռանը Ջգարխանյանը հոսպիտալացվել էր առողջական մի շարք քննություններ անցնելու նպատակով, թեև լրատվամիջոցները հայտնում էին, որ նրա վիճակը ծանր է: Իսկ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է: