Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել
ОбществоԱրդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-н տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել:
Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։