Պատրոն Դավոյից հավասարապես դժգոհ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը
ПолитикаԳրիգոր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համացանցը ուսումնասիրելիս մի հետաքրքիր զուգադիպություն, կամ, մեր իշխանությունների բարոյական նկարագիրը հաշվի առնելով, օրինաչափություն արձանագրեցի։ Դավիթ Գալստյանից` առավել հայտնի որպես Պատրոն Դավո, պարզվում է, նույն չափով դժգոհ են ե՛ւ Իլհամ Ալիեւը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը։ Ալիեւն ասել էր, թե Պատրոն Դավիթը պատերազմի օրերին կարողացել է զարտուղի ճանապարհներով զենք մատակարարել Հայաստանին։ Փաշինյանն էլ նրան մեղադրում էր իբրեւ թե վատ զենք մատակարարելու մեջ՝ պատերազմը տանուլ տալու մեղքը բարդելով նրա վրա։ Ալիեւն ասում էր, որ պատերազմի ժամանակ Դավիթ Գալստյանը կարողացել է զենք բերել Հայաստան՝ զարտուղի ճանապարհներով, եւ ինքը պետք է պատժվի դրա համար։ Ու այսօր Դավիթ Գալստյանը կալանքի տակ է նրա համար, որ զե՞նք է մատակարարել Հայաստանին։