Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ. Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ և ՀՀ անունից լիազորել նրան Թուրքիայի հետ բանակցել որպես ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ:
Ենթադրում եմ, որպեսզի իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում մեղադրի նրան ինքնագործունեության մեջ և հայտարարի, որ ինքը չի լիազորել Ռուբինյանին և ինքն ընդհանրապես մեղավոր չէ . . .
Որպես դրա ապացույց և ժանրի կանոնների համաձայն, Արթուր Դավթյանը քրեական գործ կհարուցի և մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալի լիազորությունները վերազանցելու և պետական դավաճանության մեջ:
Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դեվիս դարձած «не виноват я, он сам пришёл» սկզբունքը . . .