Բաքվի բռնապետը սահմանափակում է իր քաղաքացիների երթևեկը Արցախից բռնազավթված հատվածներ. Վարդան Ոսկանյան
ПолитикаԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բնակիչները դժգոհ են, որ տարին ընդամենը մեկ անգամ են իրենց թույլատրելու գնալ Արցախից բռնազավթված տարածքներ՝ այն էլ որոշակի հատուկ ընթացակարգով։
Միջին վիճակագրական ադրբեջանցուն հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ Հայաստանից ազատորեն կարելի է մեկնել Արցախ, սակայն Ադրբեջանից դա նույն կերպ անելն անհնար է, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Արցախի հատվածներին։
Այս առումով ադրբեջանական բնակչության մեջ քննարկվող դավադրապաշտական ընդհանրացված բացատրությունները տատանվում են «Բաքվի ողջ վերնախավում թաքնված հայեր են, դրա համար հայերին Արցախ գնալ կարելի է, իսկ մեզ՝ ոչ» մեկնաբանությունից մինչև «Իլհամ Ալիևը Արցախի հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար, ուստի ոչ ոքի այնտեղ չեն էլ թողնելու» տեսակետ։
Ի դեպ, առնվազն Շուշիի մասով վերջին տեսակետը կարելի է լիովին լուրջ համարել,,որովհետև, դատելով Բաքվի բռնապետի հռետորաբանությունից և գործելաոճից, բռնազավթված հայկական այս քաղաքը դիտարկվում է որպես բացառապես նրա և ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածք»»։