Էկոնոմիկայի նախարարությունում անդրադարձել են Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերին
ПолитикаԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն` անդրադառնալով լուրերին, թե Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- գրել է Անտոնյանը։