Նախարարի հանձնարարությամբ ԱԻՆ–ում 24/7 ռեժիմով ծառայող հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․
Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:
✅Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎️911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
✅#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
☎️060 712 444,
☎️010 360 684
✅անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով