Ռուսասատանաբնակ հայտնի երգիչ, ազգությամբ հայ Աբրահամ Ռուսոն ԱՄՆ-ում բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել։ Այս մասին գրում է «Սոբեսեդնիկը»:
Նշվում է, որ երգիչն արդեն գտնվում է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Երգչի ներկայացուցիչ Աննա Լիբերմանն էլ լրատվամիջոցին հայտնել է. «Հին վնասվածքը, որը Աբրահամն ստացել էր 2006 թվին հարձակման հետևանքով, կրկին իր մասին զգացնել է տվել»:
Նրա խոսքով՝ հարձակումից հետո երգչի ոտքի երակը նեղացել է, ինչն այն ժամանակ բժիշկներին թույլ է տվել խուսափելու արյան կորստից ու փրկել երգչի կյանքը: «Հետագա 15 տարիների ընթացքում գրեթե խցանված երակը Աբրահամի օրգանիզմում խաթարում է արյան բնականոն շրջանառությունը։ Այժմ վիրահատություն կկատարվի երակի վնասվածքը վերականգնելու համար»,- նշել է Լիբերմանը։ Նա նաեւ ասել է, որ Աբրահամ Ռուսոն դրական է տրամադրված, համոզված է, որ վիրահատական միջամտությունը հաջող կանցնի։