Զախարովան մեկնաբանել է Բորելի խոսքերը ՀԱՊԿ-ի` Ղազախստանին օգնության մասին
ПолитикаՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ օգնությունը Ղազախստանին «հիշողություններ է առաջացնում իրավիճակների մասին, որոնցից պետք է խուսափել»՝ նշելով, որ պետք է խուսափել ծայրահեղականության ազատությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բորելն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանի ճգնաժամի կարգավորմանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի օգնությունը Ղազախստանին «հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից պետք է խուսափել»։
«Ինչպես ասում են՝ օրը երկու անգամ կոտրված ժամացույցնել է ճիշտ ժամ ցույց տալիս։ Բորելը իրավացի է. դպետք է խուսափել ծայրահեղականության ազատությունից եւ պետք է հիշել այդ մասին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ պետք է զգուշորեն մոտենալ օտարերկրյա զորքերի առկայությանը Ղազախստանի տարածքում։ Նա նաեւ կողմերին զսպվածության կոչ է արել։ «Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք նաեւ զսպվածության եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- ասել էր նա։