Շոյգուն բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի հետ
ПолитикаՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Ինչպես նշել են ռուսական գերատեսչությունում, կողմերը քննարկել են անվտանգության հետ կապված հարցեր, որոնք «փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»։ Թե ինչ թեմաների են անդրադարձել նախարարները, չի հաղորդվում։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին ասել էր, որ Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախաստանի իշխանությունների՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ-ին խնդրել էր երկիր ուղարկել ռազմական կոնտինգենտ՝ ճնշելու բողոքի ցույցերի ֆոնին ծագած անկարգությունները։ Հանրապետության ղեկավարը նաև արտակարգ դրություն է մտցրել մինչև հունվարի 19-ը։