ԵԱՀԿ-ն պետք է արմատական վերակառուցման ենթարկել․ Ֆեոդորով
МеждународноеՀամաշխարհային անվտանգության նոր ժամանակակից կառույցի պայմաններում անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի արմատական վերակառուցում, արդիականացում, որպեսզի կազմակերպությունը կարողանա արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, ասել է սենատոր Նիկոլայ Ֆեդորովը։
«Դժվար խնդիր է նոր գլոբալ և հատկապես եվրոպական անվտանգություն ստեղծելը: Իմ կարծիքով՝ օրակարգում պետք է լինի ԵԱՀԿ-ի արմատական վերակառուցումը, արդիականացումը, որը ստեղծվել է բոլորովին այլ պայմաններում և պաշտոնապես գործում է, բայց այսօր դա ակնհայտորեն բավարար չէ»,֊ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանականը։
Նա հիշեցրել է, որ կազմակերպության վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2010 թվականին․ «Ըստ ամենայնի՝ եկել է նոր գագաթնաժողովը նախաձեռնելու ժամանակը, որպեսզի փորձենք ԵԱՀԿ-ն դարձնել արդյունավետ մարմին, որն արձագանքում է ժամանակակից մարտահրավերներին: Եվրոպային այսօր դա խիստ անհրաժեշտ է», - ասել է Ֆեդորովը։