Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
ОбществоԱկբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Իրականացված այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի ( Ակբա բանկ, ԱԳԲԱ Լիզինգ, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ) կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ:
Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ մեկնարկած ծրագիրը՝ այս ընթացքում նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին:
*Բանկն իր Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակով կատարված վճարային գործառնություններից 0.3%- ն իր շահույթի հաշվին նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: