Վան Դեյկը, Ֆաբինյոն և Տյագոն շարք են վերադարձել
Спорт«Լիվերպուլի» խաղացողներ Վիրջիլ վան Դեյկը, Ֆաբինյոն, Տյագո Ալկանտարան ու Կյորտիս Ջոնսը վերադարձել են թիմի մարզումներին ԱՊԼ-ի՝ «Լեսթերի» դեմ խաղից առաջ։
«Այո, տղաները, որոնք ստիպված էին մեկուսանալ կամ վարակվել էին կորոնավիրուսով, վերադարձել են։ Խոսքը Ֆաբի, Վիրջիլի, Կյորտիսի ու Տյագոյի մասին է։ Տյագոն վերջինն էր, նա երեկ վերադարձավ ու մարզվեց թիմի հետ։
Ինքնամեկուսացման մեջ դեռ մի երիտասարդ խաղացող ու երկու աշխատակից ունենք։ Դժվար է, երբ ամեն առավոտ գնում ես աշխատանքի, որը վիճակախաղի է նման։ Հույս ես ունենում, որ ամեն ինչ կարգին է, իսկ հետո՝ ևս մի դեպք․․․Ահա այսպիսի իրավիճակ է, բայց մնացածի հետ մե մոտ ամեն ինչ կարգին է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։