«Վե՛րջ, գնացքը հեռացել է». Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագրեր չունի
ПолитикаՌուսաստանը չի դրսևորում կայսերական հավակնություններ, չունի Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագրեր, համոզված է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իբր ցանկանում է վերստեղծել ԽՍՀՄ-ը՝ «իր անունը պատմության մեջ հավերժացնելու համար»։
«Եթե ինչ-որ մեկն էլ ցանկանար, դա անհնար է: Մենք երբեք կայսերական հավակնություններ չենք դրսևորել, վե՛րջ, գնացքը հեռացել է։ Հիմա մենք պետք է փոխշահավետ համագործակցություն զարգացնենք նոր հիմքերի վրա»,-ասել է պաշտոնյան: