Կոչ՝ Արցախի բնակիչներին. Խաչիկ Ասրյան
ПолитикаԱրցախի հերո՛ս Ժողովուրդ
2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու Հայ ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդության և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը:
Պատվախնդի՛ր արցախցիներ,
Հայաստանի անմնացորդ աջակցությամբ ամբողջ Արցախը մաքրվելու է թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը:
Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան ու Արցախ՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան