Ռուսաստանը երբեք ոչ մեկի վրա առաջինը չի հարձակվել. Պեսկով
ПолитикаՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որեւէ մեկի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը երբեք առաջինը ոչ մեկի վրա չի հարձակվել»,- ասել է նա շաբաթ օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հաշվարկում է այլ պետությունների քայլերը։
Վերջերս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում, մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ եւ անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը եւ զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետեւանքներն են ունենալու։ Նրա խոսքով, Մոսկվան ամեն ջանք գործադրում է Դոնբասում հակամարտությունը լուծելու հարցում Կիեւին օգնելու համար՝ միաժամանակ պահպանելով իր հավատարմությունը «նորմանդական ձեւաչափին» եւ Մինսկի համաձայնագրերին։