Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետի ծննդյան օրվա առթիվ
ПолитикаՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն, սիրելի Ջասթին,
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։
Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին:
Լիահույս եմ, որ Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը բազմակողմանիորեն զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի շարունակական` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը:
Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»: