Հայկ Մարությանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը
ПолитикаԵրևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։
«Երևանի քաղաքապետն արձանագրություն պետք է կազմի, որը պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո մանդատը կհամարվի վայր դրված»,- նշեց նա։