Գյուղնախարարությունը կվերականգնվի՞
ПолитикаԻնչպես հայտնի է, ՀՀ տնտեսության մոտ 35 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, և մոտ 600 հազար մարդ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նախորդ տարեսկզբին Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կրճատեցին նախարարությունների թիվը, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը միավորվեց էկոնոմիկայի նախարարության հետ։
Սա ոլորտի բազմաթիվ մասնագետների սուր քննադատության պատճառ դարձավ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման է դրված գյուղնախարարությունը, որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ։