Երևանն այս պահին դե յուրե չունի քաղաքապետ. Ռոբերտ Հայրապետյան
ПолитикаՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:
Հետևաբար քանի դեռ օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստում Երևանի բնակիչներին տրված հետևյալ երդմամբ քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները՝ նա շարունակում է մնալ երևանցիներին անհայտ մի փոխքաղաքապետ: