Թուրքիայում «փրկության ծրագիր» է մեկնարկել այն բանից հետո, երբ լիրան հատել է կարմիր գիծը
ЭкономикаԹուրքիայի ֆինանսների նախարարությունը դեռեւս անցյալ շաբաթ սկսել է աշխատել արժույթի փլուզումը հաղթահարելու հավակնոտ, բայց ռիսկային ծրագրի վրա՝ այն դեպքի համար, եթե լիրան հատի մեկ դոլարի դիմաց 18-ի «անհեթեթ» շեմը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Պաշտոնյաների թիմը որոշել է, որ այդ մակարդակից լիրայի ավելի արժեզրկումը լուրջ վնաս կհասցնի տնտեսությանը, ինչպես ասել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ուստի դրանից խուսափելու համար նրանց սխեմա է անհրաժեշտ:
Երկու այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ լիրայով ավանդների փոխարժեքների տարբերությունից կորուստների դեմ պետական երաշխիքներ տրամադրելու գաղափարը օրակարգում եղել է նաեւ 2018-ի վերջին արժութային ճգնաժամի ժամանակ, բայց հետաձգվել է ռիսկերի պատճառով:
Երկուշաբթի օրը նախագահ Էրդողանի կառավարությունը այս ծրագիրը գործարկեց ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ ամերիկյան արժույթի նկատմամբ լիրայի փոխարժեքն առաջին անգամ իջավ մինչեւ ռեկորդային ցածր մակարդակի՝ 18,4-ի:
Ծրագիրն աշխատեց գոնե այս պահի դրությամբ։ Թուրքական արժույթը չորեքշաբթի օրը ժամը 13։10-ի դրությամբ 12,44 արժեր։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, թե կառավարությունը հույս ունի, որ լիրան կամրապնդվի մինչեւ 9 միջակայք, բայց ակնկալում է, որ այն մի երկու ամիս մեկ դոլարի դիմաց 12-14-ի սահմաններում կպահպանվի:
Այս աղբյուրը հավելել է, որ ֆինանսների նախարարության թիմը գնահատել է մի քանի տարբերակներ, սակայն կանգ է առել ավանդների սխեմայի վրա, որն ուսումնասիրվել է 2018թ.։ Այն ժամանակ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Էրդողանի փեսան, հրաժարվել էր դա անել, ասել է աղբյուրը։
Էրդողանը առաջ է մղում «նոր տնտեսական մոդել», որը, ըստ նրա, կնպաստի աճին, արտահանմանը եւ վարկավորումը, չնայած արժույթի փլուզմանը, ինֆլյացիայի ավելի քան 21% աճին եւ թուրքերի խնայողությունների ու եկամուտների կրճատմանը:
Էրդողանի խոստման առանցքային կետը ֆինանսների նախարարության կողմից ապահովված արդյունավետ առանց հարկերի երաշխիքն էր:
Վերլուծաբաններն ու բանկիրներն ասում են, որ եթե լիրայի ռալլին փոխվի եւ ստիպի կառավարությանն ու կենտրոնական բանկին ծածկել կորուստները, դա կարող է էլ ավելի խթանել ինֆլյացիան եւ լրջորեն ազդել դեֆիցիտի վրա: «Այս քայլերը կմեծացնեն ինֆլյացիայի վտանգը, բայց դա կարող է փոխհատուցվել առաջիկա ժամանակաշրջանում»,- ասել է թուրք երրորդ պաշտոնյան, ով, ինչպես մյուսները, ցանկացել է անհայտ մնալ: «Պետության համար դա նախընտրելի կլիներ... քանի որ անգործությունը կարող է շատ ավելի լուրջ եւ անուղղելի ռիսկեր ստեղծել»։
Երկուշաբթի օրը հայտարարություն անելուց առաջ Էրդողանը կառավարության նիստ է անցկացրել, որտեղ սխեման մանրամասն ներկայացվել է: