Հավակնում են աշխարհում դառնալ հայկական «Մակդոնա՞լդս». «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխարհի որ ծայրում էլ լինի, մենք հպարտանում ենք, երբ որևէ հայ հաջողության է հասնում, լինի արվեստի, շոու-բիզնեսի, քաղաքականության, սպորտի, թե գործարարության բնագավառում: Ցավոք, հաճախ այդ մարդիկ միայն ազգությամբ են հայ և որևէ կապ չունեն Հայաստանի հետ, իսկ գործարարներից շատերը նույնիսկ Հայաստանում մի մասնիկ չունեն իրենց բիզնեսից:
Բարեբախտաբար, քիչ չեն նրանք, ովքեր «դրսում» աշխատած գումարներից նաև հայրենիքում են ներդրումներ անում, ինչը ոգևորիչ ու գովելի է: Շատ ավելի ուրախալի է, եթե Հայաստանում ծավալված, կայացած որևէ բիզնես տարածվում է նաև արտերկրում, թեկուզ մեկ երկրում: Օրինակ՝ օրերս Կիևում բավական ընդարձակ «ֆուդ հոլլ» բացեց Հայաստանում բավականին մեծ ճանաչում ու տարածում ունեցող «Արտ լանչ» ընկերությունը: Մեր ունեցած տեղեկություններով, սկզբնական փուլում Հայաստանից մեկնած պրոֆեսիոնալ աշխատակիցները տեղում ապագա աշխատողներին սովորեցնելու են աշխատանքի բոլոր նրբությունները:
Ի դեպ, «Արտ լանչի» համար սա առաջին արտերկրյա ծավալումը չէ, կազմակերպությունն արդեն մասնաճյուղեր ունի մի քանի երկրում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում: Ըստ էության սա հատուկենտ դեպքերից է, երբ հայաստանյան ծագում ունեցող բիզնեսն այսքան մեծ «դաշտեր» է գրավում արտերկրում: Գործարար աշխարհում երբեմն կատակում են, թե «Արտ լանչը» այս տեմպերով հավակնում է աշխարհում դառնալ հայկական «Մակդոնալդս»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում