Մենք չունենք բոլորին դուր գալու խնդիր, մենք չունենք մեզ ցուցադրելու մոլուցք. Արմեն Աշոտյան
ПолитикаԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերում մեզ, մեր թիմին եւ մեր առաջնորդին, Հանրապետականի երեկվա համագումարը ոչ միայն իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում, այլեւ քաղաքական գործունեության նոր մակարդակ. բովանդակային, կազմակերպական, ներառական։
Այն կուսակցական հավաք չէր, այլ երկիր քաղաքականությունը վերադարձնելու եւ հետեւաբար՝ Հայաստանին շանս տալու կենսական անհրաժեշտություն։
Մենք չունենք բոլորին դուր գալու խնդիր, մենք չունենք մեզ ցուցադրելու մոլուցք։
Մեզ կարող եք հավանել կամ չհավանել, լսել կամ չլսել, քաջալերել կամ քննադատել, միանալ մեզ կամ մնալ մենակ։
Բայց հաշվի չնստել մեզ հետ չեք կարող։