Երևանում ելույթ կունենա Մոսկվայի Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախումբը
Общество«Ռուսական գրքի տան» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 26-ին Երևանի ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա եկեղեցական երաժշտության համերգ ռուս և հայ արտիստների մասնակցությամբ։ Ծրագրում ընդգրկված է Մոսկվայի Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախմբի ելույթը՝ երգչախմբի ղեկավար Նիկոն Ժիլայի ղեկավարությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս տաճարի «Ծաղկազարդ» երգչախմբի ելույթը՝ երգչախմբի ղեկավար Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում կհնչեն ոչ միայն եկեղեցական, այլև ժողովրդական երգեր։
«Ռուսական գրքի տան» նախաձեռնող Մհեր Ավետիսյանի խոսքով՝ այս միջոցառումը կդառնա իրական իրադարձություն Հայաստանի հոգևոր կյանքում, ինչը հատկապես կարևոր է ներկա պայմաններում, երբ աշխարհում առկա է հոգևոր և բարոյական արժեքների ճգնաժամ։
Հիշեցնենք, որ «Ռուսական գրքի տունը» Երևանում հանդիսավոր բացվել է 2021 թվականի սեպտեմբերի 18-ին։