Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց Անորտոսիսի հաղթանակին
СпортԿիպրոսի առաջնության 14-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էթնիկոսի» դարպասը։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Անորտոսիսը» վաստակեց 19 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ «Էթնիկոսն» ութ միավորով զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը։