Հայտնի է` ով կլինի Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը
ПолитикаՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին, թե Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ով է լինելու Հայաստանի հատուկ ներկայացուցիչը:
«Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- ասել էր նա։
Նշենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Վերջինս հրապարակային ժխտում է Հայոց ցեղասպանությունը: