Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան /տեսանյութ/
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը:
Հերթական տեսանյութը Միքայել Մինասյանը վերնագրել է այսպես. «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»:
Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:
Պարզաբանելով, թե ինչու էր դա պետք Ալիևին, Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանի նախկին իշխանությունները պահանջում էին տեղադրել տեխնիկական միջոցներ, որով պարզ կդառնար, թե որ կողմն է խախտում հրադադարն ու հասցեական մեղադրանքներ հնչեցնել:
Ժամանակավոր հրադադարի դիմաց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: