Չինաստանն անվանել է երկիրը, որն ԱՄՆ-ն օգտագործում է որպես «թնդանոթի միս»
МеждународноеԱՄՆ-ն օգտագործում է Լիտվան որպես «թնդանոթի միս» այն երկրների դեմ դիմակայելու համար, որտեղ ժողովրդավարության քողի տակ փորձում են քաոս ստեղծել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Global Times-ի վրա հղումով։
Պարբերականը հղում է կատարում Չինաստանի Ժամանակակից միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Սուն Կեցինին, ում կարծիքով՝ Լիտվան իր տարածքում ընդունում է «ընդդիմության առաջնորդներին» այլ երկրներից՝ դրանով խախտելով օտարերկրյա պետությունների ներքին գործերին չմիջամտելու ՄԱԿ-ի սկզբունքը։
Որպես օրինակ բերվում է «Բելառուսկալիյ» ձեռնարկության դեմ պատժամիջոցների հետ կապված միջադեպը, երբ չհամակարգված որոշումները գրեթե հանգեցրին Լիտվայում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին։
ԱՄՆ-ն Լիտվային ընկալում է որպես իր նպատակներին հասնելու գործիք, սակայն նրանց չի հետաքրքրում, թե դա ինչպես կանդրադառնա Վիլնյուսի վրա, եզրափակում է հեղինակը։