Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ. Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե Ալիևը ցանկանում է ունենալ Նախիջևանի հետ այնպիսի կապ, ինչպիսին ունի Հայաստանն Արցախի հետ, ապա Արցախն ու Նախիջևանը պետք է ունենան հավասար կարգավիճակ:
Մասնավորապես, Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ լայն ինքնավարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախը ևս պետք է դառնա Հայաստանի ինքնիշխան տարածք՝ նույն ինքնավարության կարգավիճակով:
Ալիևի պահանջը Նախիջևանի հետ ունենալ Լաչինի միջանցքին հավասարազոր միջանցք կարող է լեգիտիմ լինել միայն այն դեպքում, եթե Արցախը դառնա Հայաստանի տարածքի մաս:
Պատրաստ է՞ սրան Ալիևը, վստահ եմ որ ոչ:
Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ:
Հ.Գ. Երևանի քաղաքապետի շուրջ առաջացած իրավիճակը կեղծ օրակարգ է և որևէ առնչություն չունի Հայաստանի ազգային և պետական շահի հետ: