Արևմտյան «գծի» ներկայացուցիչները նոր թեմաներով ակտիվացել են. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, առավել ևս քաղաքական դաշտում ներգրավվածները, բացի իրենց ստանդարտ «գծից» ու մասնավորաբար հակառուսականության արշավից, այս օրերին նոր «ծրագիր» են կյանքի կոչում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք խնդիր ունեն բավական ակտիվ ներքաղաքական գործունեություն ծավալել՝ ըստ իշխանությունների քաղաքական կուրսի, և համապատասխան թեզեր գեներացնել։
Թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին բավականին ներկայացուցչական մի հավաք է կայացել, որի հիմնական թեմաներից են եղել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված քարոզչական անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։ Հատկապես վերջինս այս պահին օդ ու ջրի պես անհրաժեշտ է գործող իշխանություններին: Մենք ունենք նաև տեղեկություններ, որ նշյալ շրջանակների առջև խնդիր է դրված այս ընթացքում իշխանությունների նկատմամբ որոշակի «դոզայով» քննադատությամբ հանդես գալ: Նպատակն այն է, որ նախ՝ «չվառեն» իրենց ակնհայտ իշխանականությունը, երկրորդ՝ հնարավորինս «փակեն» ընդդիմադիր դաշտի որոշակի հատված։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում