Ճապոնիայի կառավարությունն աշխատում է պաշտպանական ծախսերը հասցնել 30 տրիլիոն իենի
МеждународноеՃապոնիայի կառավարությունը 2022 թվականին հայտարարվելիք ծրագրի շրջանակներում աշխատում է երկրի պաշտպանական ծախսերը հասցնել 30 տրլն իենի (263,85 միլիարդ դոլար), հայտնել է Nikkei թերթը։
Ճապոնիան ավելացնում է իր ռազմական ծախսերը՝ Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքների մտավախության պատճառով: Սա նշանակում է 3 տրիլիոն իենի աճ ընթացիկ ծրագրի նկատմամբ եւ ցույց է տալիս, որ կառավարությունը նախատեսում է տարեկան շուրջ 6 տրիլիոն իեն ծախսել պաշտպանության վրա:
Ռազմական ծախսերի աճը համահունչ է հոկտեմբերին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից տրված նախընտրական խոստումներին՝ կրկնապատկելու պաշտպանական ծախսերը՝ հասցնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին, ինչը շեղում է նախկին քաղաքականությունից, որի համաձայն այն մնում էր ՀՆԱ-ի 1 տոկոսի սահմաններում: